Երանի այն մարդուն, որին չի տանջում իր խիղճը, և ով չի կորցրել իր հույսը։ Հարստությունը բարիք չէ ժլատ մարդու համար, և չկամ մարդու ինչի՞ն է պետք իր ունեցվածքը։ Ով հավաքում է իրեն զրկելով, նա հավաքում է այլոց համար, և նրա բարիքներն ուրիշները պիտի վայելեն։
Սխալվելիս հարուստը բազում պաշտպաններ է ունենում, իսկ աղքատը՝ և ոչ մի. հարուստն անմիտ բաներ խոսեց, և նրան իրավունք տրվեց, բայց երբ աղքատը խոսեց, դատափետեցին նրան. թեև նա խելացի խոսեց, բայց նրան տեղ չտրվեց։
Հարուստը զրկում և ի՛նքն է սպառում, աղքատը զրկվում և ի՛նքն է ներողություն խնդրում։ Եթե դու նրան պետք լինես, նա քեզ կօգտագործի, իսկ եթե պետք չես, քեզ կլքի։ Եթե ունևոր ես, նա քո ընկերը կլինի, քեզ կքամի և չի էլ կարեկցի։
Եթե բարիք ես անում, իմացի՛ր՝ ում ես անում, և շնորհ կստանաս քո բարիքի դիմաց։ Բարի՛ք արա բարեպաշտին և փոխարենը հատուցում կստանաս եթե ոչ նրանից, ապա Բարձրյալից։
Ով հարստանում է ժլատությամբ և կուտակելով, նրա վարձի բաժինը այս է լինում. երբ նա ասում է, թե. «Հանգիստ գտա և այժմ պիտի վայելեմ իմ հարստությունը», սակայն չգիտի, որ երբ գա օրհասը, նա այլոց կթողնի այն ու կմեռնի։
Խոնարհ մարդու իմաստությունը բարձր է պահում նրա գլուխը և մեծամեծների մեջ է բազմեցնում նրան։ Մարդուն մի՛ գովիր իր գեղեցկության համար և մի՛ արհամարհիր իր խեղճ տեսքի համար։
Մեղավորի փառքին մի՛ նախանձիր, որովհետև չգիտես, թե ինչպիսին կլինի նրա կործանումը։ Հավանություն մի՛ տուր ամբարիշտների հավանած բանին, հիշի՛ր, որ մինչև դժոխք չես արդարանա։
Հեշտությամբ կարելի է նկատել, որ հնդկա-պակիստանյան հակամարտության սրումը հայկական տեղեկատվական դաշտում ոչ միայն բավարար արձագանք չի գտնում, և մի տեսակ տեղեկատվական վակուում է ստեղծվել, այլև հայ-հնդկական հարաբերությունների ռազմավարական բնույթին համահունչ չէ...